Saturday, June 8, 2013

Թվիթթեր կամ Twitter

Թվիթթերը սոցիալական ցանց և միկրոբլոգային ծառայություն է, որը հնարավորություն է ընձեռում իր մասնակիցներին ուղարկելու և կարդալու մինչև 140 տառից բաղկացած տեքստային հաղորդագրություններ: Սա թվիթթերի յուրահատկություններից է։ 
Թվիթթերը պաշտոնապես հայտնի է որպես «թվիթ»:
 Թվիթերը ստեղծվել է 2006 թվականի մարտին` Ջակ Դորսիի կողմից և գործի է դրվել նույն տարվա հուլիսին։ Այն արագ տարածվել է ամբողջ աշխարհում, ունենալով 200 միլիոն մասնակից (2011 թվականի դրությամբ):
Թվիթթերը նաև տարբերվում է այլ սոց. ցանցերից իր հեշթեգ (#) տեխնոլոգիայով։ Իսկ ի՞նչ է հեշթեգը։ 

 Այն մի գործիք է, որը օգտատերերին օգնում է արխիվացնել որոշակի թեմայով թվիթերը և
 դրանք հեշտ որոնելի դարձնել այլ օգտատերերի համար: Հեշթեգ կիրառող օգտատերը բանալի բառից առաջ դնում է # նշանը:
 Օրինակ, եթե Twitter-ում տեղեկատվություն եք փնտրում Գուգլի մասին, 
ամենահարմարը #Google հեշթեգն օգտագործելն է:



 Twitter Trend-ը մեկ այլ twitter-յան գործիք է: Այն ցույց է տալիս Twitter-ում ամենաշատը քննարկվող բառերը, հեշթեգերը: 
Թրենդերը կարելի է համարել ինտերնետի յուրահատուկ գործիք : 
Դրանք երևում են Twitter-ի օգտատերերի առաջին էջերում եւ ցույց են տալիս, թե ինչի մասին է խոսում աշխարհն այդ պահին:



Եթե դուք գրանցված եք այլ կայքերում ևս, բայց չեք ցանկանում 
երկու անգամ գրել նույն մեկանաբանությունը, ապա 
Թվիթթերը տալիս է Ձեզ հնարավորություն 
կապել Ձեր Թվիթթերյան էջը օրինակ Ֆեյսբուք սոց. կայքի Ձեր էջի հետ։ 
Եվ Ձեր մեկ մեկնաբանությունը տեղ կգտնի երկու
  կայքերում միաժամանակ։


Նաև Թվիթթերում չկան հանրահայտ Friend, Дружить կոճակները, այստեղ կա ընդամենը անձի կամ ինչ-որ էջին subscribe կոճակը, որը սեղմելու դեպքում դուք կարող եք տեսնել տվյալ մարդու կատարած թվիթը։ Իսկ եթե ցանկանում եք նրա հետ ունենալ անձնական խոսակցություն թվիթթերը տալիս է նաև այդ հնարավորությունը։





Մուլտիմեդիա




Մուլտիմեդիա ժուռնալիստիկան տեքստի և տեսաձայնային 

էֆֆեկտների միասնությունն  է, որն ապահովվում է 

ժամանակակից թվային տեխնոլոգիաների և ծրագրերի 

օգնությամբ: 

Դա նշանակում է, որ լրագրողական նյութը կարող է 

պարունակել ոչ միայն  տեքստ, այլև՝


   


  Ձայն

Գրաֆիկա  



 Մուլտիմեդիայի ժանրերն են՝ իլյուստրատիվ (պատկերազարդ), աուդիո և վիդեո:
  •       Իլյուստրատիվ՝ ֆոտոշարքեր, ֆոտոռեպորտաժ,սլայդշոու,ինֆոգրաֆիկա,ծաղրանկար և այլն:
  •        Աուդիո՝ աուդիո-սյուժե, աուդիո-սլայդշուո, աուդիոճտեքստ (տեքստի ձայնագրություն) և այլն:
  •      Վիդեո՝տեսասյուժե, ինտերակտիվ, անիմացիոն տեսանյութեր, մուլտիմեդիային թոք-շոու և այլն:
Մուլտիմեդիան դյուրընթեռնելի և հետաքրքիր է դարձնում տեքստի ընթերցանությունը: 
Հայտնի է, որ ընթերցողին չի հետաքրքրում ժուռնալիստկա ժանրը,նյութի  ֆորմատը.նա 
ուզում է ստանալ ամեն ինչ արագ, միանգամից և ցանկացած տեսքով:
Երբեմն նույնիսկ ընթերցողները կարդալու փոխարեն միայն դիտում կամ լսում են նյութում պարունակվող մուլտիմեդիային նյութերը՝ ֆոտոշարք, տեսանյութ, սլայդշոու և այլն:

Մուլտիմեդիան ապահովում է նաև մեդիայի ինտերակտիվությունը: Օրինակ՝ հատուկ 
պատուհաններ՝ նախատեսված մեկնաբանությունների , ռեյտինգի, քվեարկության համար:
Ի դեպ՝ տեսաձայնային նյութերն ավելի շատ են կարևորվում, քան երկրորդային համարվող 
ինտերակտիվ միջոցները:

Մուլտիմեդիայի շնորհիվ զարգանում է  ԶԼՄ-ի և լսարանի միջև կապը: Մասնագետները սա 
որակում են որպես «երկու և ավելի հաղարդակցամիջոցների և համակարգչային աղբյուրների 
ինտեգրացիա»:Այսօր մեծ պահանջարկ ունեն այն լրագրողները, ովքեր բացի տեքստը գրելուց կարողանում են աշխատել գրաֆիկական պատկերների, տեսաձայնային ինֆորմացիայի հետ, տիրապետում են ժամանակից ծրագրերին:

Կան հատուկ դպրոցներ, որոնք նպաստում են մուլտիմեդիա ժուռնալիստիկայի զարգացմանը՝ պատրաստելով կրթված, մուլտիմեդիայի նրբություններին ծանոթ լրագրողներ: 
Վերջիններս հայտնի են որպես մուլտիմեդիա լրագրող, ով պետք է կարողանա ոչ միայն փնտրել տեղեկատվություն, այլև տեղեկատվությունը համեմել մուլտիմեդիայով:  
      

Համացանցային ժուռնալիստիկան մեծ հնարավորություններ է տալիս լրագրողներին այս 
ոլորտում:Ինտերնետային կայքերը՝ անկախ ուղղվածությունից, լրատվական  տեղեկատվության բովանդակությունից, ընթերցողներին են ներկայացնում մուլտիմեդիայով հարուստ ժուռնալիստական նյութեր:

Լրատվամիջոցները հաշվի են առնում նաև այն փաստը, որ տեսաձայնային նյութերն ավելի 
արագ և շուտ  են ազդում մարդկանց վրա, քան տեքստը: Երբեմն տեքստի փոխարեն ամեն ինչ ասում են հենց ֆոտոները, տեսանյութերը կամ այլ գրաֆիկական նյութերը:Հայաստանյան կայքերում կա անգամ առանձին բաժին «մուլտիմեդիա» խորագրով       
(օրինակ՝ allsport.am, lurer.com և այլն:), որոշ կայքերում էլ նման նյութերը տեղադրվում են 
համապատասխան խորագրերի տակ, ինչպես՝ ֆոտոշարքեր, տեսանյութեր(news.am, 1in.am, 
azatutyun.am և այլն):




Այսինքն՝ մուլտիմեդիա ժուռնալիստիկան կարելի է տարանջատել երկու տիպի՝

1.Տեքստ+ձայն, տեսանյութ և գրաֆիկական այլ նյութեր

2.Գրաֆիկական և տեսաձայնային նյութերն ՝առանց տեքստի:

Օրինակ՝ 1.«Ուեմբլի» մարզադաշտը 90 տարեկան է (photo, video) (http://allsport.am/?p=4761/uembli+marzadashty+90+tarekan+e+photo+video)

Տեքստից բացի նյութում ընդգրկված են նկարներ, տեսանյութ, որոնք լրացնում են տեքստը:

2. PHOTO բաժին,ֆոտոաշարք՝ « Ինտերակտիվ շախմատ՝ Երևանի կենտրոնում» 

(http://photo.mediamall.am/?type=other&id=839):

Ժուռնալիստիկայում առկա մրցակցությունը ստիպում է լրագրողներին նոր, հետաքրքիր  
ստեղծագործական մտքեր ունենալ, օգտագործել թվային տեխնոլոգիաների առավելությունները, պատրաստել սլայդշոուներ, հետաաքրքիր-վերլուծական տեսանյութեր:

Մուլտիմեդիան հնարավորություն է տալիս լրագրողներին լսարանին մատուցել գերօպերատիվ տեղեկատվություն, այն է՝ ուղիղ եթեր: 

Այս հնարավորությունը օգտագործում են բոլոր զանգվածային լրատվամիջոցները: Այսօր կարող ես ուղիղ եթերով  հետևել ցանկացած իրադարձության: Լրագրողները ուղիղ եթերի շնորհիվ տեղեկատվությունը  լսարանին ներկայացնում են ոչ թե իրադարձության, միջոցառման ավարտից հետո, այլ ընթացքում՝ պահպանելով կապը լսարանի հետ:

Այսպիսով, մուլտիմեդիան մեծ հեռանկարներ է բացել և դեռ կբացի զանգվածային լրատվամիջոցների առջև , քանի որ 21-րդ դարում դեռ շարունակում են զարգանալ նոր տեղեկատվական տեխնոլոգիաներ, որոնք նոր «գույն, համ» են ավելացնում ժուռնալիստիկայում:
Ազատություն.аm-ը  օգտագործում է մուլտիմեդիա

Կայքը ունի <<պատկերաշարներ>> կոչվող անկյուն, որտեղ ներկայացվում են ֆոտոռեպորտաժներ տարբեր թեմաների վերաբերյալ

Կայքում գործում է «ազատություն» tv-ն, որը տրամադրում է տեսանյութեր ուղիղ եթերում, ինչպես նաև ներկայացնում է ուղիղ եթերում ֆեյսբուքյան ասուլիսներ


Կա նաև վիդեոսրահ, որտեղ տեղ են գտնում հաղորդումների և ֆեյսբուքյան ասուլիսների կրկնությունները


Կա լուրերի աուդիո տարբերակ, որը թույլ է տալիս ոչ միայն ընթերցել լուրը այլև,միևնույն ժամանակ լսել


Յուրաքանչյուր բաժին, իր ներկայացրած յուրաքանչյուր հոդվածից հետո ընձեռում է մեկնաբանություն թողնելու հնարավորություն


 Սոց. ներկայություն





Դե այսքանը... ։Ճ

Friday, June 7, 2013

Livejournal.com և Tumblr.com



Livejournal-ը և Tumblr.com ինչպես և մյուս բլոգհարթակները, ունեն մեծ լսարան: Այստեղ ևս կարելի է ստեղծել տարբեր մեկանաբանություններով բլոգներ և ունենալ քո ընթերցողին: Կարելի է տեղադրել նկարներ, հոլովակներ ինչպես նաև գովազդ և կիսվել ձեր ընկերների հետ սոց. ցանցերում: 




Ստեղծենք բլոգ, բլոգգերում


Blogger-ում հաշիվ ստեղծելու 3 հիմնական և հեշտ քայլեր գոյություն ունեն:Ստեղծիր հաշիվ, անվանեք ձեր սեփական օրագիրը, և  ընտրեք ձևանմուշ  (template)

Այնպես որ դուք միայն պետք է անեք այս ամենը  միայն մեկ անգամ.
Այս կերպ դուք կարող եք անջատել ձեր սեփական, մասնագիտական օրագիրը ձեր բիզնեսի համար, կամ ստեղծել բլոգ օրինակ շների  կամ կապիկների մասին:

Այսպիսով Բլոգգերը (Blogger), բլոգ վարելու համակարգ է, որի

միջոցով ցանկացածը կարող է ստեղծել ու վարել բլոգ առանց

ծրագրավորման գիտելիքներ ունենալու:

Բլոգգերը ստեղծվել է Pyra Labs ընկերության կողմից, որը հիմա

պատկանում էԳուգլին, այսինքն Բլոգգերը համարվում է Գուգլի ծրագրերից մեկը: 


Բլոգինգի համար նախատեսված առաջին նախագծերից է, որը

զարգացրեց համացանցային գործունեության այս տեսակը:Blogger

առաջարկում է հնարավորություն թիմային, մի քանի հեղինակներից

բաղկացած բլոգ վարելու:

Blogger տրամադրում հնարավորություն տեղադրելու ձեր սեփական 

օրագիրը ձեր իսկ տիրույթում:

Այն հնարավորություն է տալիս տեղադրել նկարներ, վիդեոներ, և կիսվել, քո ստեղծած նյութերով տարբեր սոց. ցանցերում:


Մանրամասները տեսանյութում